ԵԱՏՄ-ն ավելացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ

Կապանում մեծ ասուլիսի ժամանակ 24News-ի լրագրողը հետաքրքրվեց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախաձեռնություններով՝ հիշեցնելով վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն առաջարկել էր ԵԱՏՄ-ում ոսկերչական ընդհանուր բրենդ ստեղծել ՀՀ-ի ղեկավարման ներքո։

Կարևորելով հարցը՝ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում պատրաստվում է շատ ակտիվ աշխատել։

«1,5 տարվա փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում չօգտագործված պոտենցիալ կա։ Ի միջիայլոց, ասեմ, որ ԵԱՏՄ-ն հիմա դիտարկում ենք 3-րդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում, որովհետև գիտենք, որ մի քիչ էլ կախված է միջազգային կոնյուկտուրայից, ԵԱՏՄ–ի անդամ լինելը նաև ՀՀ-ի ներդրումային գրավչությունը շատ կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանը ներդրած նոր գաղափարներ ունի ԵԱՏՄ-ում, օրինակ այն, որ պատադիր կերպով ԵԱՏՄ-ի տնտեսական բիզնես-ֆորում տեղի ունենա նախագահող երկրի մայրաքաղաքում։ Գաղափարներից մյուսն էլ ոսկերչությանն է վերաբերում։

«Մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ ԵԱՏՄ դրոշմակնիք, որ կկրեն ԵԱՏՄ-ում արտադրված բոլոր ոսկերչական աշխատանքները, և դա լինի մեր համատեղ բրենդը, որը բոլորիս կօգնի, որ արտաքին շուկաներում ավելի հաջողված գործենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա նաև տեղեկացրեց՝ քանի որ շատ լավ ավանդույթներ ունենք ոսկերչության ոլորտում, ուստի Հայաստանը պատրաստ է գործընթացի պրոջեկտմենեջմենթը վերցնել իր վրա։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում 2 նոր նախարարներ ունի՝ Արտակ Քամալյանը (ԵԱՏՄ-ում՝ Գյուղատնտեսության և արդյունաբերության նախարար) և Գեղամ Վարդանյանը (ԵԱՏՄ-ում՝ Թվայնացման ոլորտի նախարար)` նշելով, որ երկուսն էլ մեծ էներգիայով մարդիկ են։