Եթե ՀՅԴ-ի ներսում այդ փոփոխություն տեղի չունենա, ապա ՀՅԴ-ի քաղաքական ապագան մշուշոտ կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Նիկոլ1 (

«Հայաստանի կառավարության և ՀՅԴ-ի միջև հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա Դաշնակցության մի հատվածի և ԿԳՄՍ նախարարության միջև է, որոնք նախկին իշխանությունների և նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ»։ Այդ մասին Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբեմն տպավորություն է ստացվում, թե կա հակադրություն Հայաստանի կառավարության և Դաշնակցության միջև։ Ամբողջ Դաշնակցությանը նույն չափով չափել չի կարելի, որովհետեւ ՀՀ կառավարությունը և ՀՅԴ-ն համազգային հարցերի շուրջ համագործակցելու շատ մեծ պոտենցիալ և պատրաստակամություն ունեն իմ տպավորությամբ. համենայն դեպս, մենք այդ պատրաստակամությունն ունենք։ Ես համոզված եմ, որ Դաշնակության հետ՝ որպես համահայկական կառույցի, մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն սկսել։ Իսկ հայաստանյան մասով իմ կարծիքը մնում է նույնը, որ Հայաստանի ներսում այդ արձանագրումը, փոփոխությունը տեղի չունենա, ապա Հայաստանում ՀՅԴ-ի քաղաքական ապագան ուղղակի շատ մշուշոտ կդառնա»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև ասաց, որ ավանդական կուսակցությունների հետ ՀՀ կառավարությունն ունի լավ հարաբերություններ. «Սփյուռքի կառույցների, ավանդական կուսակցությունների հետ մենք խնդիր ունենք շատ լավ ու ջերմ հարաբերություններ հաստատելու և ունենք այդպիսի վերաբերմունք։ Շատ լավ եմ վերաբերվում մեր 3 ավանդական կուսակցությունների ղեկավար մարմիններին, նրանց ներկայացուցիչներին, շատ ջերմ ու եղբայրական վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս