Մարտահրավերները հաղթահարենք համատեղ ուժերով․ Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։

Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Սուրեն Պապիկյանն ասել է, որ երկիրը թևակոխել է նոր փուլ՝ նոր մարտահրավերներով, բոլոր մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՀՀ Սամանադրության և օրենքների շրջանակում մեծ պատասխանատվությամբ կատարի իր գործը:

Նորանշանակ մարզպետը կարևորել է մարում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության ոլորտների զարգացմանը: