Կորոնավիրուսով հիվանդ չինուհուն արտաքսել են Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

Ստամբուլ ժամանած չինուհուն արտաքսել են Թուրքիայից եւ հետ վերադարձրել Չինաստան այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Safak-ը։

Թուրքիայի առողջապահության նախարարն այդ քայլը հիմնավորել է նրանով, որ իրենք պարզապես նախազգուշական միջոցներ են ձեռնարկում։

Նշենք, որ ներկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 830 է, մահացածների թիվը՝ 30։։