Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են զբոսաշրջային այցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

Չինաստանի զբոսաշրջային ընկերությունները եւ առցանց գործակալությունները պնեւմոնիայի պատճառով դադարեցնում են խմբային ուղեւորությունները։ Հիվանդությունն առաջացել է նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսից; Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվում է, որ արդեն իսկ ուղևորության մեջ գտնվող զբոսաշրջային խմբերը, պայմանագրի համաձայն, կարող են շարունակել ճանապարհորդությունը, բայց պետք է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկների առողջությանը։