Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու.Դավիթ Խաժակյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Խաժակյան

Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու: Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել  է Երեւանի ավագանու »Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից:

Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է...

Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու:

Իհարկե Փաշինյանի մոտեցումները չեն կարող փոխել մեր քաղաքական գիծը: Դասական քաղաքականությունը վեր է շնորհակալ կամ երախտամոռ վարքագծից: Կարևորը մեր պետականությունն է, որի կողքին ենք մենք ցանկացած փորձության ժամանակ»,- գրել է նա: