«Էրեբունի պլազա» ներխուժած անձը կարող է անմեղսունակ ճանաչվի, անհավասարակշիռ վիճակում էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

«Հեղափոխությունից հետո համոզվել ենք, որ քրեական գործերով միջամտություններ չեն լինում։ Դա վարչապետի գործելաոճը չէ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ, «դուխ» տվել քննիչներին, հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը։ 

«Նորմալ եմ համարում, որ աշխատանքային քննարկում եղած լինի։ Իմաստ չեմ գտնում, որ վարչապետը գաղտնի գնար ՀՔԾ, հրահանգավորեր, որ կատարեն իր ցուցումները։ Նման գործելաոճ նա չունի։ Եթե անհրաժեշտ լինի հրահանգավորել, հաստատ կհրանգավորի առանց քննչական ծառայություն գաղտնի այց կազմակերպելու»,- կարծում է պատգամավորը։

Խոսելով օրեր առաջ «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրում կատարված դեպքի մասին՝ պատգամավորը տեղեկացրել է, որ դեպքի օրը զինված անձը եղել է խիստ անհավասարակիշիռ։ 
«Չեմ բացառում, որ նա անմեղսունակ ճանաչվի։ Իմ վերլուծություններով նա գտնվել է խիստ անհավասարակշիռ վիճակում»,- ասել է Խաչատրյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։