Ֆրանսիական գազանանոցում հրդեհից 60-ից ավելի կենդանիներ են սատկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

պն

Ֆրանսիայի արեւմուտքում Սարտա շրջանի գազանանոցում հրդեհի հետեւանքով մոտ 60 չղջիկներ եւ մի քանի սողուններ են զոհվել, հայտնում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով գազանանոցի տնօրենին։

Հրդեհը բռնկվել է կիրակի օրը, տեղի ժամանակով 06։00, Լա Ֆլեշ կոմունայի գազանանոցի տերարիումում։ Այն արագ մեկուսացրել են, սակայն շենքն ամբողջովին այրվել է։ Զոհվել է 60 չղջիկ եւ 5 սողուն։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել;

Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով։

Այժմ գազանանոցը նորմալ ռեժիմով աշխատում է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։