Մինսկ-Մյունխեն չվերթի օդանավը հետ է շրջվել կես ճանապարհից և իջեցրել ուղևորներից վեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Հունվարի 24-ին բելառուսական Belavia ավիաընկերության օդանավը  Մինսկ-Մյունխեն չվերթի ժամանակ, հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարել Գրոդնո քաղաքում` տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով flightaware ծառայության տվյալներին:

Աղբյուրի փոխանցմամբ օդանավը հետ է շրջվել լեհական Վրոցլավ քաղաքի օդային տարածքով անցնելիս:

Ուղևորների խոսքով՝ Գրոդնոյում վայրէջք կատարելուց հետո օդանավ են բարձրացել սահմանապահներն ու վեց ուղևորի անուն տվել՝ հրամայելով նրանք իջնել օդանավից: Քիչ անց մյուս ուղևորներին ևս խնդրել են իջնել, որպեսզի օդանավը լիցքավորեն:

Նշվում է, որ օդանավը թռիչքը շարունակել է երեք ժամ ուշացումով: Ավիաընկերության ներկայացուցիչները կատարվածը պատճառաբանել են տեխնիկական անսարքությամբ: