Ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ. Նիկոլ Փաշինյանը՝ Հրայր Թովմասյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը:

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,- գրել է  նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին։