Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Հունվարի 25-ին, ժամը 13:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան սահել և հայտնվել է Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող Ազատի ջրամբարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Թ., ծնված 1953 թ.):

Տեսանյութեր

Live

Լրահոս