Թովմասյանը խնդրել է ընդդեմ Փաշինյանի հայցադիմում պատրաստել. փաստաբան

ԵՐԵՒԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ, 24News

Ամրամ Մակինյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ծանոթալանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր մասին ֆեյսբուքյան գրառմանը, խնդրել է իր փաստաբաններին նրա դեմ հայցադիմում պատրաստել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ 

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը», - նշել է Մակինյանը։