Շոկի մեջ եմ՝ իմանալով գրիչի գինը. Փաշինյանն երկրորդ գրառումն է արել Թովմասյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐ,  24News

Փաշինյան Հրայր Թովմասյան

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երկրորդ գրառումն է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին՝ նշելով։ 

«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։ 

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։ 

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։ 

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»։