Չինաստանում 24 ժամում կորոնավիրուսով վարակված 769 նոր դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Չինաստան

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին, հայտնում է, որ 24 ժամվա ընթացքում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու 769 նոր դեպք է գրանցել։

Չինաստանի տարածքում վարակվածների թիվը 2744-ի է հասել, որոնցից 80-ը մահացել են, 137-ը ծանր վիճակում են գտնվում, միայն 2-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։