Քոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման մասին մանրամասներ են հայտնի դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News    

Բրայանտ

Ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը կես ժամ պտտվել է երկնքում։

Ըստ ռադարի տվյալների՝ ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին։

Բասկետբոլիստը հերթական անգամ մարզադաշտ մեկնելիս է եղել  «Լեյքերս»-ի մարզումներին մասնակցելու համար։
 
Սպորտսմենի հետ ուղղաթիռում եղել են իր 13-ամյա դուստրը Ջաննա Մարիյան, աղջկա ընկերն ու հայրը և օդաչուն։
Քոբի Բրայանտը ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ էր, ով հանդես էր գալիս NBA-ում շուրջ 20 շրջան հանդես գալով «Լոս-Անջելես Լեյքերսում»։

Նա  18 անգամ մասնակցել է Աստղերի խաղին, դարձել ամենագնահատված խաղացողը։ ԱՄՆ հավաքականի կազմում բասկետբոլիստը հաղթել է Օլիմպիական խաղերում 2008 և 2012 թթ․ և հաղթել Ամերիկայի 2007 թ․ չեմպիոնատում։

 Բրայանտի ընտանիքից ողջ են մնացել կինը՝ Վանեսսան և երեք աղջիկները՝ Նատալյան, Բիանկան և նորածին Կապրին։ Բասկետբոլիստը 41 տարեկան էր։