Հունվարի 29-ից սկսած՝ գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ձյուն

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Հունվարի 29-ից սկսած՝ գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են։ Ընդհանուր առմամբ հուվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով»։