Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չկա. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

չինաստան

Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացու հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 700-ից ավելի դեպք։ Մահացության ցուցանիշը օր օրի աճում է։ Ըստ գիտականի՝ կորոնովիրուսի փոխանցման հիմնական գործոն թեթև նախուտեստներն են՝ պատրաստված ծովամթերքից և օձերից։