Ոմն ավագանի, ում ձայնը մինչ այս որևէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

հասարակական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին
Երեկ, սիրո և հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որևէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարևոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։

Էդ «ֆաս» տվողը էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգևորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։

Լավ է, որ այս անգամ թիմը ադեկվատ արձագանքեց ու սա երևի թե ոնց պատահակսն հայտնվել է, էդպես էլ կանէանա։
Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, ովքեր համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների եւ իմպուլսների վրա։

Ջինը շշից այլևս բաց է թողնված, ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել։

Սիրելիներս, հարազատներս, թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։
Վաղը այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։
Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։
Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»։