Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր Facebook-ի էջում տեսաուղերձով շնորհավորել է քաղաքի տոնը՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

«Սիրելի՛ երևանցիներ, երևանցի ասելով ես ոչ միայն նկատի ունեմ երևանի բնակիչներին, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, ովքեր համարում են Երևանն իրենց հարազատ վայրն է: Չէ՞ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն  է: Եվ այսպես, սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ Երևանի 2800-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ, առույգ և ուժերով լի քաղաք»:

Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ վաղն առավոտից մեկնարկելու են Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները:

«Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում անցկացվելու են համերգներ, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում տոնակատարությունները կեզրափակվեն գալա համերգով, վերջում էլ հրավառություն կկազմակերպվի»: