Հորդ անձրևներ՝ Բրազիլիայում․ կա ավելի քան 50 զոհ, 14 հազար մարդ անօթևան է մնացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ՍԴ

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Բրազիլիայի հարավ-արևելքում հորդ անձրևներից զոհվել է 53 մարդ։ Ըստ օդերևութաբանների՝ 1 օրում, հինգշաբթի օրվա առավոտյան՝ ժամը 9-ից, Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում 110 տարվա ընթացքում առաջին անգամ ռեկորդային տեղումներ են գրանցվել՝ 171,8 միլիմետր։

Հունվարին անձրևի միջին ամսական նորմը նահանգում գերազանցվել է ավելի քան երկու անգամ։ Անհետ կորած է համարվում 19 մարդ, 14 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, ավելի քան 3,3 հազար մարդ մնացել է անօթևան, ևս 9 մարդ զոհվել է հարևան Էսպիրիտու Սանտուում։

սդ

Մի քանի քաղաքներում իշխանությունը դրությունն արտակարգ է համարում։ Դաշնային իշխանությունները հայտարարել են, որ արդեն 90 միլիոն ռեալ՝ ավելի քան 21,5 մլն դոլար, փոխանցել են փրկարարներին բնական արհավիրքի հետևանքների դեմ պայքարի համար։

սդ

Հորդ անձրեւներից ամենից շատ տուժել են Մինաս Ժերայս, Էսպիրիտու Սանտու, Գոյաս եւ Ռիո դե Ժանեյրո նահանգները, ինչպես նաեւ մայրաքաղաքային դաշնային օկրուգը։ Շաբաթ օրը Բրազիլիայի Ազգային քաղաքացիական պաշտպանության վարչությունը առավելագույն պատրաստության վիճակի էր բերել Աղետների ռիսկերի կառավարման կենտրոնը՝ երկրի կենտրոնական և հարավ-արևելյան նահանգներում հորդ անձրեւների հետ կապված։ 

սդ