Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

աշխարհ

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասից Մոսկվա թռչող ինքնաթիռն անանուն ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Անհայտ անձը հայտնել է օդանավում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին: Որոշում է կայացվել ընդհատել թռիչքը և վերադառնալ Խաբարովսկի օդանավակայան»,- հայտում է աղբյուրը: 

Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռն արդեն անվտանգ վայրէջք է կատարել, վիրավորներ չկան: