Միշել Օբաման «Գրեմմի» ժամանակ երաժշտական մրցանակ է ստացել իր հուշագրությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

միշել

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, «Գրեմմիի» 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ երաժշտական մրցանակ է ստացել «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում, այդ թվում՝ աուդիոկրիչների տարբերակով հրատարակված հուշագրությունների համար։

Հուշագրությունները հրատարակվել են 2018թ.-ին, եւ արդեն իսկ առաջին օրերին վաճառվել է ավելի քան 1,4 մլն օրինակ տպագիր եւ թվային տարբերակով։ Գիրքը ստացել է «Ձևավորում» (Becoming) անունը։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։