ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- ասված է հրամանագրում։