«Ւմ քայլը» ի վիճակի չէ վարչապետացու տալ․ Շարմազանովը երկրորդել է Վանեցյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

 «Ես երկրորդում են Արթուր Վանեցյանի ասածը, որ ոչ միայն նոր վարչապետ ընտրվի, այլ ամբողջ կառավարությունը պիտի հրաժարական տա ու արտահերթ ընտրություններ լինեն», - լրագրողների հետ զրույցում ասացՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ «Ւմ քայլը» խմբակցությունը «ի վիճակի չէ վարչապետացու տալ»։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Շարմազանովը որակեց «բացահայտ ճնշում»։

«Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի բռնապետություն, իսկ Սահմանադրական դատարանը մնացել է Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության, իշխանությունների տարանջատման վերջին բաստիոնը», - նկատեց նա՝ այն համոզմունքը հայտնելով, որ ՍԴ-ն մնացել է միակ պետական կառույցը, որը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ ՀՀ Սահմանադրությանը, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։

ՀՀԿ խոսնակն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի համար օրենք չի գործում։

«Նիկոլ Փաշինյանը կանգնում հայտարարում է, թե Թովմասյանն ընտրվել է նախկին Ազգային ժողովի կողմից, ի՞նքն ում կողմից է ընտրվել վարչապետ, իրա կառավարության, ֆրակցիայի կեսը հին է, իրա թիմի կեսը ՀՀԿ-ից կամ փախածներն են, կամ էլ տաքուկ անկյուններ փնտրողները», - ասաց ՀՀԿ խոսնակը՝ միաժամանակ դեմ արտահայտվելով վարչապետի ընտանիքի անդամների դեմ հակաքարոզին։

«Անկախ անձից՝ ես մերժում եմ, ի տարբերություն՝ Փաշինյանի», - ասաց նա։