Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

ՀՀ նախագահի հրամանագրով` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Այս մասին հրամանագիրը այսօր հրապարակվել է նախագահի կայքում։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում։