Երկրաշարժ՝ Թբիլիսիում․ էպիկենտրոնը Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

երկրաշարժ

Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին է՝ 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։