Երկուշաբթի Ազատամուտում կուսումնասիրենք համայնքապետի գործունեությունը․ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ազատամուտում հայտարարել է, որ հոկտեմբերի 22-ին ծառայության աշխատակիցները կսկսեն ուսումնասիրել համայնքապետի գործունեությունը։

«Երկուշաբթի օրվանից մի քանի օր նրանք անցկացնելու են Ազատամուտում և հարցեր են ուղղելու համայնքապետին, հաշվապահին և այլ աշխատակիցների»,- ասել է Սանասարյանը։

Ազատամուտցիները տևական ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով համայնքապետի հրաժարականը։