Արմեն Սարգսյանը ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումներ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սպորտի ոլորտում մի շարք անձանց շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում: Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհել․

Արմեն Սամվելի Մկրտչյանին Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ,

Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ,

Կարեն Լավուրիկի Կարապետյանին Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ,

Արշակ Գյորգիի Հայրապետյանին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ,

Կարեն Ռաֆիկի Բաղդասարյանին Երևան քաղաքի Ա. Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ: