Ռուբեն Վարդանյանը Կրեմլի մոտ գտնվող «Վոզդվիժենկա Ցենտր» -ի իր բաժնեմասը վաճառել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Կրեմլի հարևանությամբ գտնվող «Վոզդվիժենկա Ցենտր» բիզնես կենտրոնում ունեցած իր 10% - անոց բաժնեմասը վաճառել է չինացի ներդրողներին, գրում է eadaily.com-ը։

Բաժնեմասը ձեռք է բերել չինական Fosun International Ltd.-ն՝ 2019թ. դեկտեմբերին կնքված պայմանագրով՝ դառնալով «Վոզդվիժենկա Ցենտր»-ի 100% -անոց բաժնետեր:

Ռուբեն Վարդանյանը հաստատել է գործարքի փաստը՝ չմանրամասնելով բաժնեմասի վաճառքի պատճառները: