ԵԽԽՎ մի քանի ներկայացուցիչ բողոքարկել են ՌԴ պատվիրակության լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի շարք ներկայացուցիչներ ձմեռային նստաշրջանի բացմանը բողոքարկել են ՌԴ պատվիրակության լիազորությունները։

Նախաձեռնության հեղինակը Լիտվայի պատվիրակ Զինգերիս Էմանուելիսն է։

«Բոլոր պահանջները կատարված են, ՌԴ պատվիրակության լիազորությունները ուղարկվում են մոնիթորինգի կոմիտե, այն կպատրաստի զեկույց»,- նրա ելույթից հետո ասել է ԵԽԽՎ նիստը վարողը։

«Գործընկերներիս անունից կցանկանայի բողոքարկել ՌԴ լիազորությունները էական հիմնավորումների վերաբերյալ։ Ռուսաստանում առաջարկվել է քվեարկություն միջազգային իրավունքի հարցերի շուրջ։ Այս պայմաններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չեն գործում։ ԵԽԽՎ բանաձևերը չեն իրականացվում, ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները որպես Եվրոպայի խորհրդի անդամ»,- ասել է Էմանուելիսը։

Լատվիացի պատգամավոր Մարիա Գոլուբևան ևս կոչ է արել բողոքարկել ռուսական պատվիրակության լիազորությունները էական հիմնավորումների գծով՝ պատվիրակությունում Ղրիմի ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ դաշնային խորհրդարանական ընտրություններին այդ շրջանից քաղաքական գործիչների մասնակցության պատճառով։