«Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը»․ մանդատը վայր դրած ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

հայթիյան

Երևանի ավագանու նախկին անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևանի քաղաքի ավագանիում ու վայր եմ դնում մանդատս»:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն էր հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովո՛ւրդ ջան»: