Աֆղանստանում կործանված ինքնաթիռը կարող Էր պատկանել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Աֆղանստանում հունվարի 27-ին կործանված ինքնաթիռը կարող Էր պատկանել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին», - հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը: Ինքնաթիռի աջ շարժիչի տարբերանշանները հուշում են, որ օդանավը պատկանում Էր ԱՄՆ-ի օդուժին:

Հեռուստաալիքը կադրեր Է հրապարակել ավիաաղետի վայրից, դրանցում երեւում Է, որ ինքնաթիռը մասամբ այրվել Է: Դատելով ֆյուզելյաժից՝ դա Bombardier E-11 Է: Միաժամանակ նշվում Է, որ «չկա այն բանի պաշտոնական հաստատումը, որ այդ տեսանյութն առնչություն ունի Ղազնիի նահանգում տեղի ունեցած ավիաաղետի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ինքնաթիռը կործանվել Է երկուշաբթի առավոտյան Ղազնի կենտրոնական նահանգի տարածքում, որը վերահսկվում Է «Թալիբան» արմատական շարժման կողմից: Ինչպես 1TVNews հեռուստաալիքին հայտնել Է կառավարական աղբյուրը, «դա ռազմական ինքնաթիռ Էր եւ, ամենայն հավանականությամբ, օգտագործվում Էր կոալիցիայի կապալառուների կողմից»: Ավելի վաղ պատահարի ականատեսները հայտնել են, որ տեղի բնակիչները աղետյալ ինքնաթիռից դուրս են բերել օդաչուի մարմինը, «որն օտարերկրացի Էր»: Ըստ որոշ տվյալների, ինքնաթիռում կարող Էր լինել 15 մարդ։