Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

երկրաշարժ

Իրանի Ֆարս նահանգում 5,1  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 17։28-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է նահանգի մայրաքաղաք Շիրազից 46,7 կիլոմետր հեռու, 10 կիլոմետր խորությամբ։

 Հավանական զոհերի ու տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս