Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»․ Հռոմի պապը՝ Հոլոքոստի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:

«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան: Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- «Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ  Twitter սոցիալական կայքի իր էջում գրել  է Հռոմի պապը։

«Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»,- նշել է հովվապետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: