Մասնակցելու եմ հեծանվավազքի․ Հայկ Մարությանի տեսաուղերձը՝ երևանցիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով դիմել է երևանցիներին, շնորհավորել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ և ներկայացրել տոնական կարևոր միջոցառումների գրաֆիկը։

Հայկ Մարությանը նաև նշել է, որ ամբողջ օրվա ընթացքում քայլելու է մայրաքաղաքում, շփվելու է երևանցիների հետ և նույնիսկ մասնակցելու է հեծանվավազքի մարաթոնին։