Մայր Տաճարի հիմնանորոգման ծրագիրը համազգային ջանք դարձնենք․ Գարեգին 2-րդը՝ ՀԲԸՄ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

Ամենայն Հայոց Կթողիկոս Գարեգին Բ-ն նախօրեին Մայր Աթոռում հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգման ծրագիրը համազգային ջանք դարձնելու վերաբերյալ։

«Հիրավի, ի Հայրենիս և ի սփյուռս աշխարհի բնակվող յուրաքանչյուր հայի, ազգային կառույցների ու հայրենի պետության մասնակցությամբ ենք պատվով իրականացնելու մեզ բաժին ընկած այս պատասխանատու առաքելությունը», - ասված է հաղորդագրության մեջ: