Ներկա իշխանավորները նույնպես քծնում են, այդ «մշակույթը» մեր խնդիրն է․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

«Գրիչ նվիրելը խորը նշանակություն ունի, և,  իրականում, Նիկոլ Փաշինյանի քայլը հուժկու հակահարված էր»- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ Աղասի Մարգարյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած գրչին, որը մոտ մեկ տարի առաջ նրան է նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Իսկ ի՞նչ էին սպասում, որ վարչապետը  հանցագործության մասին հաղորդո՞ւմ պետք է տար։ Գրիչ նվիրելն իրականում ավելի խորքային իմաստ ունի, կարող է արտահայտել այն  քծնաքը, որը փորձել են դրսևորել ներկա ու նախկին իշխանավորները։ Այո, ներկա իշխանավորները նույնպես քծնում են, ու այդ «մշակույթը» մեր խնդիրն է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։