Սիրիական բանակը ճեղքել է ահաբեկիչների պաշտպանության գիծը Հալեպի արևմտյան շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

/

Սիրիայի կառավարական ուժերը ճեղքել են Հալեպի արևմտյան արվարձանային շրջանում գործող ահաբեկչական խմբավորումների պաշտպանության առաջին գիծը և շարժվում են Հան Թուման բնակավայրի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական պետական լարտվամիջոցին:

Աղբյուրի փոխանցմամբ բանակայիններին հաջողվել է ոչնչացնել պաշտպանության առաջնագիծը՝ օգտագործելով հրետանու ուժերը՝ գրոհներ սկսելով միաժամանակ արևմտյան և հարավարևմտյան ուղղություններով: Նաև հաջողվել է ոչնչացնել գրոհայինների կրակային հենակետերն ու մատկարարման ուղիները Լերամուն, Ռաշիդին և մի շարք այլ բնակավայրերում, որոնք գտնվում են Հալեպի մերձակայքում:

Տեղեկացնենք, որ կառավարական ուժերի ռազմարշավն սկսվել է գրոհայինների կողմից Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ արձակվող ամենօրյա կրակոցներով պայմանավորված, որոնց հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել: