Գրիչը հատուկ նետված խայծ էր. Վանեցյանն այն կուլ տվեց. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

«Վարչապետի գրիչն, իրականում, խայծ էր, որը բացահայտեց նաև նրա կապանյան այցի որոշակի դրվագները»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ 

«Խայծ էր, որը կուլ տվեցին, այդ թվում՝ նաև ԱԱԾ նախկին տնօրենը։ Հրապարակ նետված թեզերից, որտեղ թիրախավորված են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, վարչապետը, նրա ընտանիքը, ամեն մեկն իր նպատակն ունի։ Անմիջապես մեկ գրչի նկարով եղան հայտարություններ, այդ թվում՝ Վանեցյանի կողմից, որ իշխանությունն իր միջից պետք է ընտրի նոր վարչապետ։ Եվ եթե այս ամենը դետալային կապում ենք իրար, ստանում ենք հիբրիդային հեղաշրջման պատկերը»,- ասել պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։