Իրանը չունի մտադրություն ԱՄՆ հետ երկկողմ բանակցություններ վարելու. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

Զարիֆ

Իրանը չունի մտադրություն ԱՄՆ հետ երկկողմ բանակցություններ վարելու: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:

Ջավադ Զարիֆը փոխանցմամբ Իրանը ճանաչում է միայն միջազգային միջնորդների վեցյակի ձեւաչափը՝ ԱՄՆ ԱԽ մշտական հինգ անդամներ + Գերմանիա, որոնց հետ կնքվել է Միջուկային գործարքի համաձայնագիրը։ «

Դոնալդ Թրամփը դեռեւս երազում է երկկողմ հանդիպման մասին, որպեսզի բավարարի իր «Թրամփի գործարքը» ստանալու մարմաջը։ Չհիմնավորված լավատեսություն է»,- թվիթերյան իր էջում գրել է նախրար Զարիֆը, հավելելով, որ միակ ընդունելի ձեւաչափը վեցյակն է, որից Թրամփը դուրս է եկել։ Բացի այդ, ըստ Զարիֆի, պետք է հատուցել Իրանի կրած վնասները։