Երեւանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News 

.

Երեւանու ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը վայր դրած անդամ Հենրիկ Հարթենյանին կփոխարինի ցուցակում հաջորդ համարը զբաղեցնող Պավել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հենրիկ Հարթենյանն հրաժարվել  է մանդատից խմբակցության հրատապ նիստից հետո, որը ժամանակ քննարկվում էր նրա Ֆեյսբուքյան սկանդալային գրառումը։

Տեղեկացնենք, որ նա իր էջում տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ենթադրյալ դստեր նկարը եւ գրել. «Ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»։

Հետո պարզվել էր, որ այդ էջը, որին թիրախավորելու համար Հարթենյանը հրավիրում էր իր կողմնակիցներին, Հ.Թովմասյանի աղջկան չի պատկանում։