Ռուսաստանը մեզ խանդով է վերաբերվում. ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Ռուսաստանը Հայաստանին խանդով է վերաբերվում։ Այդ մասին 24News-ին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հայաստանյան այցին ռուսական կողմի վերաբերմունքին։

«Ռուսաստանը մեզ խանդով է վերաբերվում ցանկացած գերտերության հետ հարաբերություններում։ Դա տարածվում է տարածաշրջանում բոլոր այն պետությունների վրա, որտեղ ՌԴ-ն հետաքրքրություն ունի, և դա բնական է»,- հայտարարել է Քոչարյանը։

Միաժամանակ, նա հիշեցրել է, որ մեր երկիրը շահագրգռված է հարաբերություններ խորացնել բոլոր տերությունների հետ։