ՍԴ նախագահի բնակարանը խուզարկելուց, ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News 

Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  

«ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը: Հարևաններից մեկն արդեն իսկ մերժել է խնդրանք-պահանջ-առաջարկը: Շենքի բնակիչները նաև նեքին որոշում են կայացրել՝ ով համաձայնվի նման ստոր ծառայություն մատուցել, բարձրահարկի ողջ բնակիչների կողմից այլևս երբեք բարևի չի արժանանալու: Դատական իշխանության առաջին դեմքի դեմ նման քայլն անհետևանք մնալ չի կարող: Ոչինչ չի մոռացվում, ոչ մեկ չի մոռացվում»: