Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

Բակո Սահակյան

    

Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: 

Նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: