ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
«TACC» գործակալությունը գրում է, որ Գերմանիայում գրանցվել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, Բունդեսթագը հաստատել է լուրը: Վարակակիր տղամարդը Շտարնբերգ շրջանից է: Նա մեկուսացված է, բժիշկների հսկողության տակ է:
Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում, Շրի Լանկայում և Ճապոնիայում:
Չինաստանը անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ է պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը 106-ից ավելի է, իսկ վարակվածների թիվը՝ 4500-ից ավելի։