Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Thumbnail

Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում կամրջով անցնող ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:

Վթարը տեղի է ունեցել Գուվահաթի և Մակալմուա բնակավայրերի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը ճանապարհի դժվարանցանելի հատվածում, ինչից հետո ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և ընկել կամրջից:

Նշվում է, որ ավտոբուսը պատկանում է պետական տրանսպորտային ընկերությանը: Ներկա պահին տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: