Դիմակավոր անձինք բերման են ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Ձերբակալվել է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը:

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք: 

«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին», - գրել է Հակոբյանը: 

Ըստ 24News-ի տեղեկությունների, Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության գլխավոր քրեական վարչություն։