Ադրբեջանցի երգչի ձայնը տեղ չհասավ․ Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա դրեզդենյան բեմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

դրեզդեն

Հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին ելույթ կունենա դրեզդենյան հայտնի «Semper Opernball»-ում, գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:

«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ. Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում», - գրել է երգչուհին:

Օրերս լուրեր էինք շրջանառվում, որ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր փետրվարի 7-ին Գերմանիայում կայանալիք Օպերային Բալի բացման արարողությանը բեմը կիսել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, քանի որ նա հայ է։ Բազմաթիվ ճանաչված արվեստագետներ ու հասարակական գործիչներ արձագանքել էին ադրբեջանցի երգչի հայտարարությանը՝ այդ կերօ իրենց բողոքի ձայնն արտահայտելով երևույթի հանդեպ: