Զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ոչնչացման գործողությունը իրականացրած ԿՀՎ սպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1

Ամերիկյան ռազմական օդանավի՝ Աֆղանստանի Ղազնի նահանգում խոցվելու հետևանքով զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ոչնչացման գործողությունը իրականացրած ԿՀՎ սպան՝ Մայքլ դ՛Անդրեալյը։  

Նշենք, որ վերջինս ղեկավարել է Մերձավոր Արեւելքում մի շարք այլ ամերիկյան հատուկ օպերացիաներ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։