80-ականների զենքերը եղել են, կան ու երկար ժամանակ կլինեն․ Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

«Բանակն անընդհատ արդիականացման անհրաժեշտություն ունի, և անընդհատ նոր սպառազինություն ձեռքբերման անհրաժեշտություն առաջանալու է»,-այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը`նշելով, որ բանակն ի վիճակի է իր առջև դրված խնդիրը կատարել, բայց, եթե որևէ մեկը գտնում է, որ կարելի է դրանով բավարարվել, նոր սպառազինություն ձեռք չբերել՝ կսխալվի: 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե վարչապետը ասել է, որ 80-ականների զենքերի էջը փակված է, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Չեմ ուզում վարչապետի խոսքերը մեկնաբանել, 80-ականների զենքերը եղել են, կան և երկար ժամանակ լինելու են մեր բանակում, որովհետև դրանք լավագույն զենքերից մեկն են»։

Տեղեկացնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը։